ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Սույն պայմանները հանդիսանում են հրապարակային օֆերտա (առաջարկ), որը «Զենտա» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) կողմից մշակված ImTun հեռախոսային հավելվածում (այսուհետ՝ Հավելված) գրանցված ֆիզիկական և իրավաբանական անձանց (այսուհետ` Հաճախորդ) կողմից ընդունվելու (ակցեպտավորվելու) պահից հանդիսանում են Հաճախորդի և Հավելվածում առկա Մատուցվող Ծառայություններ բաժնում նշված և Հաճախորդի կողմից ընտրված անձի (այսուհետ՝ Օգտատեր) միջև կնքված պայմանագիր:

Հասկացություններ և սահմանումներ

Ընկերություն՝ իրավաբանական անձ, որը տրամադրում է հեռախոսային հավելված, որի միջոցով Օգտատերը հնարավորություն է ունենում առաջարկել իր կողմից մատուցվող ծառայությունները: 

Հաճախորդ` ֆիզիկական անձ, ով օգտվում է Ընկերության Հավելվածում գրանցված Օգտատիրոջ ծառայություններից:

Օգտատեր` Մատուցվող Ծառայություններ բաժնում նշված ֆիզիկական և(կամ) իրավաբանական անձիք, ինչպես նաև անհատ ձեռներեց, ով առաջարկում է ապրանքներ և(կամ) մատուցում է ծառայություններ:

Հրապարակային օֆերտա` Օգտատիրոջ կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ առաջարկություն, որից հետևում է նշված պայմաններով յուրաքանչյուր արձագանքողի (Հաճախորդի) հետ պայմանագիր կնքելու Օգտատիրոջ կամքը:

Ծառայություններ` Տարբեր Օգտատերերի կողմից մատուցվող տարաբնույթ ծառայությունների ցանկից Հաճախորդի կողմից ընտրված Ծառայություն(ներ):  

Ակցեպտ` սույն պայմանագիրը կնքելու լրիվ և անվերապահ համաձայնություն, որը համարվում է ստորագրված և(կամ) հաստատված՝ Ընկերության կողմից առաջարկվող օֆերտային «Համաձայն եմ» թռչնանշանը ընտրելու պահից, ինչը հանդիսանում է սույն պայմանագրի՝ ներառյալ դրա պայմանների վավերացում (ստորագրում և ընդունում): 


1. Պայմանագրի առարկան, պայմանները և գործողության ժամկետները

1.1 Հաճախորդի կողմից սույն Պայմանագիրը Ակցեպտավորելու դեպքում վերջինս ձեռք է բերում Հավելվածում առկա Օգտատ(եր)երի կողմից առաջարկվող Ծառայություն(ներ)ից օգտվելու իրավունք և պարտավորվում է վճարել ստացված Ծառայություն(ներ)ի դիմաց Հավելվածով սահմանված կարգով և ժամկետներում: 

2. Ընդհանուր դրույթներ

2.1 Հավելվածում առկա Ծառայությունների պատվիրման գործընթացը կատարվում է Հավելվածի համապատասխան բաժիններում ներկայացված ընթացակարգով:
2.2 Սույն պայմանագիրը կնքելու լրիվ և անվերապահ համաձայնություն է համարվում Հաճախորդի կողմից «Համաձայն եմ» թռչնանշանն ընտրելու պահը:
2.3 Սույն պայմանագրով Ընկերության իրավասությունները սահմանափակվում են Հավելվածում Օգտատիրոջ կողմից առաջարկվող մատուցվող ծառայությունների վերաբերյալ պայմանները տեղադրելով, ինչպես նաև Հաճախորդին Ծառայության ընտրության և դրա դիմաց համապատասխան վճարման կատարման հնարավորություն ընձեռելով: 
2.4 Մատուցված Ծառայությունների պայմանների իրականացման և Օգտատ(եր)երի վերաբերյալ գնահատականը Հաճախորդի կողմից իրականացվում է Ընկերության Հավելվածում: Բացասական գնահատման և գումարի վերադարձման պահանջի դեպքում Ընկերությունը երաշխավորում է Հաճախորդի փաստացի վճարված գումարի ետ վերադարձը։
2.5 Հաճախորդը համաձայն է, որ Հավելվածում գրանցված ընթացակարգերն անցնելուց հետո, իր էլեկտրոնային հասցեով կուղարկվեն նամակներ և հաղորդագրություններ, այդ թվում` նաև գովազդային բնույթի: 
2.6 Հաճախորդը համաձայն է, որ Ընկերության կողմից օգտագործվում և մշակվում են վերջինիս անձնական տվյալները՝ ներառյալ էլեկտրոնային փոստ, հեռախոսահամար և այլն:
2.7 Ընկերությունը պարտավորվում է երրորդ անձանց չփոխանցել Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունները:

3. Պայմանագրի գինը և վճարման կարգը

3.1 Ծառայությունների մատուցման առանձին արժեքները սահմանվում են Հավելվածում առկա Ծառայությունների համապատասխան բաժնում:
3.2. Հաճախորդը Ծառայությունների մատուցումից անմիջապես հետո Հավելվածով սահմանված տվյալ Ծառայության արժեքը վճարում է Օգտատիրոջը կանխիկ եղանակով և ՀՀ դրամով:

4. Եզրափակիչ դրույթներ

4.1. Ծառայությունների որակի հետ կապված ամբողջ պատասխանատվությունը կրում է Օգտատերը:
4.2 Սույն պայմանագրի կատարման կամ մեկնաբանման հետ ծագած բոլոր վեճերը Կողմերի միջև պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում բոլոր վեճերը ենթակա են լուծման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.3 Սույն պայմանագրի որևէ դրույթ անվավեր կամ առոչինչ ճանաչվելու դեպքում մնացած դրույթները չեն փոփոխվում և մնում են ուժի մեջ:
4.4 Սույն պայմանագիրը կնքվում է հայերեն լեզվով, սակայն կարող է թարգմանվել և հրապարակվել (այդ թվում նաև Հավելվածները) այլ լեզուներով, սակայն հայերենի և այլ տարբերակների միջև հակասության դեպքում գերակայում է հայերեն տարբերակը: