Մատնահարդարման ծառայությունները մատուցվում են մեր հմուտ գործակալների կողմից ձեզ հարմար վայրում։ Առկա են թ՛ե տղամարդկանց, և թ՛ե կանանց համար նախատեսված ծառայությունների մեծ ընտրանի։ Ձեռքերի և ոտքերի խնամքի համար ողջ անհրաժեշտ պրոֆեսիոնալ և ստերիլ սարքավորումներն ու նյութերը տրամադրվում են մեր մասնագետների կողմից։ Աշխատանքի ընդացքում օգտագործվում է միայն որակյալ հումք։ ֆիկսված սակագների և ծառայությունների ցանկին կարող եք ծանոթանալ սակագներ բաժնից։ Արժեքն իր մեջ ներառում է գործակալի այցն և ձեր ընտրած սակագնին համապատասխան ծառայություն։ Լրացուցիչ ծառայությունների արժեքները գումարվում են ընդհանուր սակագնային պլանին։ Կախված ձեր ընտրած հիմնական ծառայության տեսակից լրացուցիչ ծառայությունները նույնպես փոփոխվում են։ Ուշադրություն՝ գելը, շելակը և լիցքերը հեռացվում է հատուկ տեխնոլոգիայով և հատուկ նյութերի միջոցով, եղունգի արտաքին շերտի վնասվածքից խուսափելու համար ծածկույթը հեռացնելիս խնդրում ենք դիմել մասնագետին կամ խորհրդակցել նրա հետ: Տվյալ ծառայության համար հավելվածում նշված սակագինը գումարվում է հիմնականին։

Ոտնաթաթի սնկային հիվանդությունների դեպքում մասնագետը պատվերից հրաժարվում է:

  Պատվիրել
  • Մանիկյուր - ֏ 1,500

    Ծառայությունը ներառում է կուտիկուլայի հեռացում, եղունգի ձևի ուղղում և լաքապատում։

    Հավելյալ ծառայությունների արժեքը գումարվում է հիմնականին։

  • Պեդիկյուր - ֏ 4,000

    Ծառայությունը ներառում է կուտիկուլայի հեռացում, եղունգի ձևի ուղղում, կոշտուկների խնամք և լաքապատում։

    Հավելյալ ծառայությունների արժեքը գումարվում է հիմնականին։

  • Պարաֆինոթերապիա - ֏ 2,500

    Ծառայությունը ներառում է ձեեռքերի պարաֆինոթերապիա։

    Հավելյալ ծառայությունների արժեքը գումարվում է հիմնականին։

  • Ոտքի եղունգների մանիկյուր - ֏ 2,500

    Ծառայությունը ներառում է կուտիկուլայի հեռացում, եղունգի ձևի ուղղում և լաքապատում։

    Հավելյալ ծառայությունների արժեքը գումարվում է հիմնականին։

 

Հավելյալ ծառայություններ

Տղամարդու մանիկյուր - ֏ 1,500

Ծառայությունը ներառում է կուտիկուլայի հեռացում, եղունգի ձևի ուղղում և արտաքին շերտի խնամք։

Ձեռքերի մերսում - ֏ 500

Մանիկյուրի ավարտից հետո մատնահարդարի կողմից ձեռքերի մերսում փափկեցնող նյութերով։

Շելակ ձեռքերի - ֏ 3,000

Կուտիկուլայի հեռացում, եղունգի ձևի ուղղում, որից հետո եղունգը կպատվի մի քանի շերտից բաղկացած հատուկ shellac նյութով, որը հանդիսանում է պաշտպանիչ շերտ։

Լիցք գելով ձեռքերի - ֏ 5,500

Կուտիկուլայի հեռացում, եղունգի ձևի ուղղում, որից հետո եղունգի վրա կատարվում է գելային նյութով լիցք ձեր նախընտրած երկարության և ձևի։ Լիցքի շտկումից հետո մատնահարդարը լաքապատում է եղունգը ձեր նախընտրած գույնով։

Լիցք ակրիլով ձեռքերի - ֏ 4,500

Կուտիկուլայի հեռացում, եղունգի ձևի ուղղում, որից հետո եղունգի վրա կատարվում է ակրիլային նյութով լիցք ձեր նախընտրած երկարության և ձևի։ Լիցքի շտկումից հետո մատնահարդարը լաքապատում է եղունգը ձեր նախընտրած գույնով։

Տղամարդու պեդիկյուր - ֏ 3,000

Կուտիկուլայի հեռացում, եղունգի ձևի ուղղում, կոշտուկների և կրունկների մաշկի խնամք։


Ոտքի գելապատում - ֏ 2,000

Կուտիկուլայի հեռացում, եղունգի ձևի ուղղում, կոշտուկների և կրունկների մաշկի խնամք, որից հետո եղունգի արտաքին շերտը պատվում է գել-լաք կոչվող հատուկ ծածկույթով և չորացվում լուսային ճանապարհով։

Ոտքի եղունգների շելակ - ֏ 2,500

Կուտիկուլայի հեռացում, եղունգի ձևի ուղղում, կոշտուկների և կրունկների մաշկի խնամք , որից հետո եղունգը կպատվի մի քանի շերտից բաղկացած հատուկ shellac նյութով։ Այն հանդիսանում է պաշտպանիչ շերտ , որը չի վնասվում և մնում է կայուն ընդհուպ մինջև 3 շաբաթ ։

Ոտքի լիցք գելով - ֏ 4,500

Կուտիկուլայի հեռացում, եղունգի ձևի ուղղում, կոշտուկների և կրունկների մաշկի խնամք, որից հետո եղունգի վրա կատարվում է գելային նյութով լիցք ձեր նախընտրած երկարության և ձևի։ Լիցքի շտկումից հետո մատնահարդարը լաքապատում է եղունգը ձեր նախընտրած գույնով։

Լիցքի/շելակի հեռացում - ֏ 1,000

Նախկինում արված լիցքի կամ շելակի հեռացում մասնագետի կողմից հատուկ նյութերով և տեխնոլոգիաներով։

Լիցքի կորեկցիա - ֏ 2,500

Նախկինում արված լիցքի աճած և վնասված հատվածների կորեկցիա, որից հետո եղունգը վերադառնում է նախնական թարմ տեսքին։

գելապատում ձեռքերի - ֏ 2,000

Կուտիկուլայի հեռացում, եղունգի ձևի ուղղում, որից հետո եղունգի արտաքին շերտը պատվում է գել-լաք կոչվող հատուկ ծածկույթով և չորացվում լուսային ճանապարհով։

Եղունգների լիցք ակրիլով - ֏ 4,500

Կուտիկուլայի հեռացում, եղունգի ձևի ուղղում, կոշտուկների և կրունկների մաշկի խնամք, որից հետո եղունգի վրա կատարվում է ակրիլային նյութով լիցք ձեր նախընտրած երկարության և ձևի։ Լիցքի շտկումից հետո մատնահարդարը լաքապատում է եղունգը ձեր նախընտրած գույնով։

Ոտքերի մերսում - ֏ 1,500

Պեդիկյուրի ավարտից հետո մատնահարդարի կողմից ոտնաթաթերի մերսում փափկեցնող նյութերով։

Դիզայն - ֏ 500

Եղունգի վրա մանիկյուրից կամ պեդիկյուրից հետո քարերի ամրացում կամ որևէ դիզայն ձեր ընտրությամբ։