Կոսմետոլոգիա և մազահեռացում բաժնում կարող եք գտնել երեսի մաշկի խնամքի և ամբողջ մարմնի մազահեռացման հետ կապված առաջին անհրաժեշտության ծառայությունների մի ամբողջ փունջ։ Բաժինը ներառում է ոսկային մազահեռացում, դեմքի մաքրում, հոնքերի կորեկցիա և տատուաժ, ինչպես նաև դիմահարդարում։ Այս ծառայությունները մատուցվում են իրենց բնագավառում փորձառու գործակալների կողմից ձե՛ր տանը, ձե՛զ հարմար ժամին։ Հավելյալ ծառայությունների մեջ հիմնականի արժեքը ներառված չէ և լրացուցիչները ընտրելու դեպքում արժեքը գումարվում և հիմնականին։ Ոսկային մազահեռացման ծառայության արժեքը սկսվում է մինիմալ տարածքից և մնացած այլ հատվածների արժեքները համապատասխանաբար գումարվում են նախնական արժողությանը։ Բոլոր ծառայությունների ժամանակ օգտագործվող որակյալ և ստերիլ նյութերն ու շպարը տրամադրվում է մասնագետի կողմից և ներառված է ընդհանուր արժողության մեջ։
Պատվիրել